Աղջի՞կ, թե՞ տիկնիկ. արտասովոր մոդել Լիլի Քոուլը նշում է ծննդյան 30-ամյակը (ֆոտո)

18:35   19 մայիսի, 2017

Անգլիացի մոդել եւ դերասանուհի Լիլի Քոուլն այսօր՝մայիսի 19-ին, նշում է ծննդյան տարեդարձը: Արտասովոր արտաքինով աչքի ընկնող մոդելը դարձավ 30 տարեկան:

Լիլիին նայելիս իսկապես դժվար է կռահել՝ նա աղջի՞կ է, թե՞ կենդանի տիկնիկ: Հենց այդ յուրահատուկ արտաքինն էլ 30-ամյա գեղեցկուհու համար հաջող ուղի է հարթել դեպի մոդելային աշխարհ:

Առաջին անգամ բրիտանական Vogue ամսագրի համար Լիլին լուսանկարվել է 16 տարեկանում, իսկ 2004-ին British Fashion Awards-ի ժամանակ արժանացել «Տարվա մոդել» կոչմանը:

Քոուլը նաեւ փայլում է կինոաշխարհում: Մոդել-դերասանուհին նկարահանվել է «Օրիոն», «Մուտք», «Հաղորդագրություն» եւ այլ ֆիլմերում:

Կենդանի տիկնիկի ամենայուրահատուկ կերպարները ներկայացնում ենք ստորեւ.

 



© NEWS.am STYLE