Աշոտ Ղազարյանի թոռնուհին կներկայացնի Հայաստանը «Մանկական Նոր ալիք 2017» մրցույթում

11:30   20 մայիսի, 2017

Մայիսի 31-ից հունիսի 1-ը Արտեկում կանցկացվի «Մանկական Նոր ալիք 2017» միջազգային երգի մրցույթը, որում Հայաստանը կներկայացնի Անահիտ Ադամյանը։ Այս մասին տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական կայքից։

Անահիտ Ադամյանը 13 տարեկան է։ Անցալ տարի նա Մերի Վարդանյանի հետ ներկայացրել էր մեր երկիրը «Մանկական Եվրատեսիլում»՝ զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։

Ի դեպ, նշենք, որ Անահիտը հայտնի երգիծաբան Աշոտ Ղազարյանի թոռնուհին է։



© NEWS.am STYLE