Քայլի Ջեները նոր ֆոտոշարքում թոփլես է ներկայացել

12:05   20 մայիսի, 2017

Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը` Քայլի Ջենները, գիտի, թե ինչպես գրավել Instagram-ի՝ իր ավելի քան 93 մլն հետեւորդների ուշադրությունը:

Ռեալիթի շոուի 19-ամյա աստղը լուսանկար է տեղադրել, որտեղ ներկայացել է թոփլես: Սակայն Քայլին որեւէ կերպ չի մեկնաբանել լուսանկարը:


Հետեւորդները ենթադրում են, որ Քայլին լուսանկարվել է նոր ֆոտոշարքում: Նրան լուսանկարել է ուկրաինացի լուսանկարիչ Սաշա Սամսոնովան, բայց թե որտեղ է հայտնվելու ֆոտոշարքը, դեռ պարզ չէ։


Հիշեցնենք, որ երեկ Քայլի Ջեներին հետապնդող մոլագարը հանձնվել է ոստիկանությանը: Մարվին Մագալանեսը երկու տարի հետապնդել է Քիմ Քարդաշյանի կրտսեր քրոջը` իրեն ներշնչելով, թե վերջինի ընկերն է: Տղամարդը մի քանի անգամ փորձել է Քայլիի տուն մտնել: Մի անգամ նրան նկատել են, երբ նա մտել է Կալաբասասում գտնվող Քայլիի առանձնատուն: Ոստիկանությունը նկատել է նրան, երբ նա արդեն առանձնատան տարածքում էր: Դրանից հետո դատարանի միջոցով Քայլին պահանջել էր, որ Մարվինը իրավունք չունենա որոշակի հեռավորությունից իրեն եւ իր տանը մոտենալու:


Մարվինը մշտապես հայտարարում էր, որ իրեն ու Քայլիին հոգեւոր եւ ընկերական կապեր են կապում: Տղամարդուն այդ ժամանակ հոգեբուժարան էին ուղարկել, որտեղից նա փախել էր:



© NEWS.am STYLE