Որտե՞ղ են հափշտակված փողերը. դատարանը պահանջել է Ժաննա Ֆրիսկեի հարազատներից գանձել անհետացած 22 մլն ռուբլին

13:06   20 մայիսի, 2017

Երկարատեւ դատական պարզաբանումներից հետո վերջապես պարզ դարձավ, թե որտեղ է հանգուցյալ Ժաննա Ֆրիսկեի բուժման համար հավաքված 22 միլիոն ռուբլին: 

Մոսկվայի դատարանը բավարարել է Ֆրիսկե ընտանիքի դեմ «Ռուսֆոնդ»-ի հայցը. գրում է «Дни»-ն։
Այժմ երգչոհու ծնողները պարտավոր են հիմնադրամին վերադարձնել 21,6 մլն ռուբլի` 25 մլն ռուբլուց: «Ռուսֆոնդ»-ի ներկայացուցիչները հայտնել են, որ իրենք ստացել են միայն 4,12 մլն ռուբլու ծախսի հաշվետվությունը, իսկ թե ինչի վրա է ծախսվել գումարի մյուս մասը, հայտնի չէ:


Ողբերգությունից ի վեր՝ երգչուհու ծնողներն ու նրա քաղաքացիական ամուսին Դմիտրի Շեպելեւը մշտապես վիճում էին միմյանց հետ` գումարի եւ Պլատոնին դաստիարակելու իրավունքների պատճառով:

Ինչ վերաբերվում է հափշտակված գումարին, հաղորդավարը հերքել է իր մեղքը եւ հայտարարել, որ Ժաննայի հաշվեհամարի գումարը նրա ծնողների տրամադրության տակ էր:


Դմիտրի Շեպելեւը իր Instagram-ում հետեւյալ ձեւով է արձագանքել լուրին․

«Ուրախ եմ, որ «Ռուսֆոնդի» գործում վերջակետ դրվեց։ Ավաղ, դատարանը որոշում է կայացրել 21 մլն ռուբլի գանձել ժառանգորդներից ՝ Ժաննայի ծնողներից ու մեր որդուց՝ Պլատոնից։ Մյուս կողմից էլ լավ է, որ այլեւս ոչ ոք կասկած չի ունենա, թե ով է օգտագործել բարեգործական գումարները։ Ոչ ես, ոչ որդիս, բնականաբար, այդ գումարին ձեռք չենք տվել, քանի որ բարեգործական հաշիվներին մուտք չունեինք։ Ես շատ թեթեւացած եմ ինձ զգում, շատ ծանր է երկու տարի ապրել կասկածներով շրջապատված։ Իմ խիղճը մաքուր է, ու հեղինակությունս՝ վերականգնված է։ Դատարանում ներկայացվել են ապացույցներ, որ հավաքված բարեգործական միջոցները Ժաննայի մահվանից մի քանի շաբաթ առաջ նրա մայրը՝ Օլգա Ֆրիսկեն էր հաշվից հանել։

Ակնհայտ է, որ մի քանի օրում անհնար է այդ գումարը ծախսել արդեն անհուսալի հիվանդ, մահացող մարդու բուժման վրա։ Ես կշարունակեմ պայքարել այս իրավիճակում ինձ համար միակ կարեւոր բանի համար՝ իմ որդու բարեկեցության ու հանգստության, ու, բնականաբար, կբողոքարկեմ այս դատավճիռը»,- գրել է Դմիտրին։



© NEWS.am STYLE