«Մինչ օրս ընկերություն եմ անում իմ նախկին սիրեցյալների հետ». Շերը դարձավ 71 տարեկան

15:05   20 մայիսի, 2017

Աշխարհին ամենահայտնի հայուհիներից մեկը՝ երգչուհի Շերլին Սարգսյանը, կամ ինչպես նրան ճանաչում են աշխարհում` Շերը, այսօր՝ մայիսի 20-ին, նշում է ծննդյան 71-ամյակը:

Երգչուհուն ժամանակին անվանել են «Փոփ երաժշտության Աստվածուհի»: Շատերի կարծիքով` Շերը մարմնավորում է այն կնոջ կերպարը, որն ամենացանկալին է տղամարդկանց համար:

Հայուհուն մեծ ճանաչում է բերել նրա յուրահատոկ ձայնն ու տարբեր ոլորտներում ունեցած տաղանդը: Բացի երգելուց` Շերը նաեւ նկարահանվել է ֆիլմերում, օրինակ`  «Բուրլեսկ», «Դիմակը», «Լուսնի իշխանությունը», «Ջրահարսները» եւ այլն:

Երգչուհին նաեւ մեծ գործունեություն է ծավալում Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում:

Նա մտերիմ է մյուս հայտնի հայուհի Քիմ Քարդաշյանի հետ, որը եւս հաճախ է բարձրացնում ցեղասպանության թեման:

Ահա, թե ինչ է ասել աշխարհահռչակ հայուհին իր բազմաթիվ հարցազրույցների ընթացքում. ներկայացնում ենք Շերի ամենահետաքրքիր մեջբերոււմներից մի քանիսը`

«Տղամարդիկ անհրաժեշտություն չեն, նրանք ճոխություն են»:

«Մինչ դու պատրաստ ես հիմարի պես լինել, երբեք մեծ մարդ դառնալու շանսեր չես ունենա»:

«Կատարյալ զգալու համար պարտադիր չէ, որ կնոջ կողքին տղամարդ լինի»:

«Ես միայն 2 հոգու եմ պատասխանում՝ ինձ եւ Աստծուն»:

«Ես երբեք չեմ վիրավորվում, երբ տեսնում եմ, որ տրանսվիստիտները փորձում են ինձ կրկնօրինակել»:

«Ես ամեն ինչի մեջ մեծ կիրք եմ դնում»:

«Մինչ օրս ընկերություն եմ անում իմ նախկին սիրեցյալների հետ, բայց ոչ նախկին ամուսիններիս»:

«Բառերը նման են զենքի. դրանք երբեմն ցավեցնում են»:

«Պետք է վախենալ այն մարդկանցից, որոնք ասում են, թե ատում են հանցանքը, քանի որ նրանց միշտ թվում է, թե իրենք ճիշտ են»:

«Ես իմ ամբողջ կյանքում հայտնի եմ եղել: Ինձ այլ կերպարում չեմ հիշում»:



© NEWS.am STYLE