Ո՞վ է Ջիջի եւ Բելլա Հադիդների երիտասարդ մայրացուն

12:31   21 մայիսի, 2017

Դժվար թե գտնվի նորաձեւությամբ հետաքրքրվող մեկն, ով չիմանա մեր ժամանակների ամենապահանջված եւ հայտնի մոդել-քույրերին՝ Ջիջիին եւ Բելլային։

Սակայն պակաս հայտնի չէ նրանց հայրը՝ Մոհամեդ Հադիդը, ով միլիարդներ է աշխատում ԱՄՆ-ում։

Սակայն գործարարի անունն առավել հաճախ սկսեց հայտնվել մամուլում ոչ այնքան սուպերմոդել դստրերի, որքան նոր հարսնացուի՝ 31-ամյա Շիվա Սաֆայի։

Երեք տարի հանդիպելուց հետո՝ Հադիդն ամուսնության առաջարկություն արեց Իրանից ներգաղթած ընտանիքի աղջկան։

Ի դեպ, Ջիջին եւ Բելլան բավականին մտերիմ են իրենց մայրացուի հետ։

Եվ դա բնական է, չէ՞ որ նրանք գրեթե հասակակիցներ են...



© NEWS.am STYLE