Պենելոպե Քրուզին «բռնացրել են» լողազգեստով՝ զբոսանավի վրա

16:36   20 մայիսի, 2017

Պենելոպե Քրուզը երեւացել է զբոսանավի վրա՝ Ջանի Վերսաչեի սպանության մասին ֆիլմի նկարահանման ընդմիջմանը:

Ինչպես հայտնի է, American Crime Story («Հանցագործությունների ամերիկյան պատմություն») սերիալի երրորդ սեզոնը նվիրված է լինելու հայտնի դիզայներ Ջանի Վերսաչեի սպանությանը:

Երրորդ սեզոնն էկրաններին կհայտնվի 2018 թվականին: Սերիալում գլխավոր դերերից մեկում հանդես կգա նաեւ Պենելոպե Քրուզը. 43-ամյա դերասանուհին կմարմնավորի դիզայների քրոջը՝ Դոնաթելլային:


Սցենարը հիմնված կլինի Մորին Օրտի Vulgar Favors գրքի վրա, որը լույս է տեսել 1999 թվականին: Ջանի Վերսաչեին մարմնավորելու է վենեսուելացի դերասան Էդգար Ռամիրեսը, Ռիկի Մարտինը կխաղա նրա սիրեկան Անտոնիո դ՛Ամիկոյի դերը, իսկ դիզայներին սպանողին կմարմնավորի Դարեն Քրիսը:


Ռիկի Մարտինը՝ նկարահանումների ժամանակ


Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Splash



© NEWS.am STYLE