Բրյուս Ուիլիսի դուստրը նմանակել է Շերին (տեսանյութ)

17:25   20 մայիսի, 2017

Շերն այսօր դառնում է 71 տարեկան, ու մենք սրտանց շնորհավորում ենք նրան։ Հայուհու ծննդյան օրվա մասին չի մոռացել նաեւ Lip Sync Battle հայտնի հաղորդումը, որտեղ տարբեր հանրահայտ մարդիկ ֆոնոգրամայով երգում են հայտնի երգեր։


Եվ այսպես՝ շոուի հերթական դրվագին մասնակցել է Դեմի Մուրի ու Բրյուս Ուիլիսի դուստրը՝ 28-ամյա Ռումերը, որը կատարել է Շերի՝ 1989-ի հանրահայտ հիթը՝ If I Could Turn Back Time։
Ռումերը գրեթե 100 տոկոս ճշգրտությամբ կարողացել է նմանակել Շերի հագնվելու ոճը։


Ռումերի մրցակիցը շոուի ժամանակ դերասան Բրիշեր Գրեյն էր, որը կատարել է Թեյլոր Սվիֆթի We Are Never Ever Getting Back Together երգը։



© NEWS.am STYLE