Դարի հարսանիքը. Քեյթ Միդլթոնի կրտսեր քույրն ամուսնացավ (ֆոտո)

17:05   20 մայիսի, 2017

Դե ինչ, մեզ հենց հարսանեկան տրամարդությունն էր պակասում։

Լոնդոնում դքսուհի Քեյթ Միդլթոնի կրտսեր քույր Պիպան ամուսնացել է 41-ամյա ֆինանսագետ Ջեյմս Մեթյուզի հետ։

33-ամյա Պիպան ներկայացել է Giles Deacon-ի զգեստով (ի դեպ, այդ դիզայների հագուստը պաշտում է նաեւ Քենդալ Ջեները)։

Պիպան ու Ջեյմսը հանդիպել են մեկ տարի, չնայած արդեն տասը տարի է՝ ճանաչում են իրար։

Էնգլֆիլդում՝ Սուրբ Մարկ 12-րդի եկեղեցում կայացած հանդիսությանը, բնականաբար, ներկա էր Քեյթը՝ Alexander McQueen ապրանքանիշի հագուստով եւ Kiki McDonough ականջօղերով։ 

Հարսանիքի «քավորը» երեք տարեկան արքայազն Ջորջն էր, իսկ հարսնացուի ընկերուհին՝ երկու տարեկան արքայադուստր Շարլոտան։

Ըստ ավանդույթի՝ աղջկան ուղեկցում էր հայրը՝ Մայքլ Ֆրենսիս Միդլթոնը։

Առաջին ժամանած հյուրերից էին արքայազն Հարին ու արքայազն Ուիլյամը։

Արարողությանը մասնակցել են նաեւ արքայադուստր Բեաթրիսը, շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը՝ կնոջ Միրոսլավայի հետ, բրիտանացի աստղ Դոննա Էյրը։

Հենց փեսացուն ու հարսնացուն փոխանակեցին երդումներ, հյուրերը ուղեւորվեցին նրանց պսակադրությունը տոնելու Պիպայի ծնողների տանը, որը մոտակայքում է գտնվում։ Այնտեղ հատուկ հարսանիքի համար կառուցվել է ապակյա վրան, որտեղ հյուրերին արդեն սպասում էին զարդարված սեղանները։


Աղբյուր՝ Daily Mail
Լուսանկարներ՝ AFP, AP, EPA, Splash, Getty, WireImage



© NEWS.am STYLE