Տոլմայի փառատոն 2017. պատրաստվեց ամենաերկար տոլման՝ 60 մետր (ֆոտոռեպորտաժ)

18:00   20 մայիսի, 2017

Հնաբերդ գյուղում այսօր՝ մայիսի 20-ին, անցկացվեց Տոլմայի ավանդական փառատոնը, որի ընթացքում պատրաստվեց ռեկորդային երկարությամբ տոլմա՝ 60 մ 44 սմ։

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» Հ/Կ-ն ամեն տարի՝ սկսած 2011թ-ից, կազմակերպում է Տոլմայի համահայկական փառատոնը:

Փառատոնի նպատակն է աշխարհին ավելի ճանաչելի դարձնել տոլման, կազմակերպել համահայկական տոն, հավաքագրել մոռացված կամ քիչ կիրառելի բաղադրությամբ տոլմաների տեսակները:

Տոլմայի համահայկական փառատոնը ՀՀ Մշակույթի Նախարարության առաջարկով այս տարվանից սկսած՝ անցկացվում է Արարատի մարզի Հնաբերդ գյողում՝ Դվին մայրաքաղաքի պեղավայրի մոտակայքում: 

NEWS.am STYLE-ն, ինչպես ամեն տարի, այս անգամ էլ ներկա է գտնվել փառատոնին եւ ներկայացնում է ամենահետաքրքրաշարժ պահերը։

 

Լուսանկարները՝  Nareg D. B.



© NEWS.am STYLE