15 սխալ, որ շատերը թույլ են տալիս հարցազրույցի ընթացքում

14:05   21 հունիսի, 2017

Ներկայացնում ենք 15 սխալ, որ թույլ են տալիս աշխատանքի ընդունվելու համար հարցազրույցի մասնակցողները:

1. Հետը չվերցնել ռեզյումեի պատճենը:

2. Մոռանալ սեփական ռեզյումեն կամ նրան հակասել:

3. Ուշանալ:

4. Չհամապատասխանել ընկերության դրես-կոդին:

5. Չցանկանալ զրույց վարել եւ հարցերին պատասխանել «Իմ ռեզյումեում ամեն ինչ գրված է» ոճով:

6. Քննադատել նախորդ գործատուին:

7. Անուշադիր լինել գործատուի հարցերի նկատմամբ:

8. Անգիր արած պատասխաններ տալ եւ թեման զարգացնելուն, օրինակներ բերելուն անպատրաստ լինել:

9. Գերագնահատել սեփական որակավորումն ու փորձը:

10. Տնավարի պահվածք ունենալ:

11. Անլուրջ կամ անտարբեր վերաբերմունք դրսեւորել հարցազրույցի կամ պաշտոնի նկատմամբ, որին հավակնում եք:

12. Նյարդային լինել:

13. Անձնական կյանքի պատմություններ ներկայացնել:

14. Անպատրաստ լինել հարցազրույցին եւ սովորական հարցերին, օրինակ՝ երազած աշխատանքի, ամենաուժեղ կողմերի մասին եւ այլն:

15. Ամբողջությամբ չհամապատասխանել գործատուի պահանջներին:

 

Աղբյուրը՝ Otvetnavse.com



© NEWS.am STYLE