13:33 22 մայիսի, 2017Քանյե Ուեսթից վաղուց նորություններ չկային: Երբ մայիսի սկզբին 39-ամյա ռեփերը չմասնակցեց Met Gala 2017-ին, լուրեր տարածվեցին, թե իբր երաժիշտը նեղացել է Քիմ Քարդաշյանից՝ մեքսիկական լողափի լուսանկարների համար, որոնք, նրա կարծիքով, բացասաբար են ազդել զույգի իմիջի վրա:

Պարզվում է՝ Քանյեն որոշ ժամանակով լքել էր Կալաբասասի տունը եւ մեկնել էր Վայոմինգ՝ միայնության մեջ ստեղծագործելու համար: Լեռներում գտնվող քոթեջում ռեփերն աշխատել է նոր ալբոմի վրա:

Քանյեն, ով հեռացրել էր իր Instagram-ի եւ Twitter-ի հաշիվները, Վյաոմինգից վերադառնալուց հետո արդեն Կալաբասասում հայտնվել է պապարացիների օբյեկտիվներում:
Արտիստը ուղեւորվել է իր ստուդիա՝ հավանաբար նոր նյութը ձայնագրելու:
Աղբյուրը՝ TMZ