«Հայկական թագուհի». Քիմ Քարդաշյանը Շերի 20 լուսանկար է հրապարակել

21:38   21 մայիսի, 2017

Երեկ Շերը դարձել է 71 տարեկան:

Բնականաբար, ոչ միայն մենք ենք հիշել մեր սիրելի Շերլինին. անտարբեր չի կարողացել մնալ նաեւ Քիմ Քարդաշյանը: Նա իր Twitter-ում երգչուհու 20 լուսանկար է հրապարակել:

Դրանցից մեկը Քիմը մակագրել է. «Ոճի խորհրդանիշ՝ հայկական թագուհի»:

Հիշեցնենք, որ Լոս Անջելեսում Հայոց Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի պրեմիերայից հետո բրիտանական Daily Mail-ը 36-ամյա Քիմ Քարդաշյանի եւ 70-ամյա Շերի համատեղ լուսանկարների շարք էր հրապարակել՝ աստղերին երկվորյակ քույրեր կոչելով:

«Եթե անգամ նրանք տարբեր զգեստներ են ընտրում, միեւնույն է, երկվորյակի են նման: Նրանց պահվածքը, շարժումները, ժպիտն այնքան նման են»,- գրել է պարբերականը:



© NEWS.am STYLE