Vogue-ի նախկին խմբագիրը պատմել է, թե ինչպես են մոդելները սովահար լինում

17:53   4 ապրիլի, 2013

Ավստրալական Vogue ամսագրի նախկին խմբագիր Քրիսթի Քլեմենթսը The Vogue Factor վերնագրով սադրիչ գիրք է թողարկել:

Ըստ Daily Mail-ի, դրանում Քլեմենթսը պատմել է, թե ինչպես է մոդելներին հաջողվում պահպանել կազմվածքը: Գրքում նկարագրվում են նորաձեւության բիզնեսի հերոսների մասնագիտական գաղտնիքները: Այսպես, որոշ մոդելներ թուղթ են ուտում, որպեսզի ավելացնեն հագեցվածության զգացողությունը: Մյուսները մի քանի օր ոչինչ չեն ուտում, իսկ հետո ստիպված նրանց կաթիլային են միացնում: Նկարահանումներից մեկի ժամանակ, որը տեւել է 3 օր, մոդելներից մեկը ոչինչ չի կերել, իսկ դրանց ավարտին չի կարողացել ոտքի վրա կանգնել:

Քլեմենթսն ամսագրում աշխատել է 25 տարի: Հայտնի է, որ նա աշխատանքից ազատվել է անսպասելիորեն: Իսկ The Vogue Factor գիրքը հրատարակչության դեմ վրեժի լուծում է:



© NEWS.am STYLE