ՄԱՅԻՍԻ 22-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   22 մայիսի, 2017

ԽՈՅԵՐ

Այսօր պետք է սովորեք լավատես լինել եւ անգամ ամենաանհույս իրավիճակում դրական կողմեր գտնեք: Եթե դա ձեզ մոտ ստացվի, ապա անձնական կյանքը կրկին կծաղկի՝ ինչպես մայիսյան վարդը:

ՑԼԵՐ 

Այսօր սիրելիին շատ դժվար կլինի ձեզ ինչ-որ բանում մերժել, անգամ եթե ձեր  ցանկությունը նրա համար շատ  դժվար լինի իրագործելը: Աստղերը հուշում են չչարաշահել սիրելիի՝ ձեզ չմերժելու սովորությունը եւ ավելի համեստ լինել ցանկություններում:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 

Այսօր ձեր սիրելին կփորձի ձեզ խաբել, բայց դա չի նշանակում, որ ամբողջ օրը պետք է նրա ամեն բառի մեջ սուտ փնտրեք: 

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր միայն տեխնիկայի միջոցով կշփվեք սիրելիի հետ. դա ձեզ կօգնի ավելի մտերիմ կերպով հաղորդակցվել սիրելիի հետ, հատկապես  եթե նա ձեզանից հազարավոր կլիոմետրեր հեռավորության վրա է գտնվում:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ընտրության առաջ կկանգնեք: Ստիպված կլինեք ձեր երկրպագուների մեջ ընտրություն կատարել: Չնայած, որոշումը չի լինի վերջնական: 

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր կդժգոհեք հոգնածությունից: Ուստի աստղերը խորհուրդ են տալիս հանգստանալու համար սիրելիի հետ գնալ քաղաքից դուրս: 

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ինչ-որ բանի կցանկանա հասնել արագ եւ առանց ջանք թափելու: Եթե դուք նրան չբացատրեք, որ այդ կերպ նրա մոտ ոչինչ չի ստացվի, նա ստիպված կլինի բախվել հիասթափությանը:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր սիրելին կօգնի ձեզ հասկանալ ձեզ համար անհասկանալի եւ բարդ բաները: Եվ միայն որոշ ժամանակ անց դուք կկարողանաք գնահատել նրա հնարամտությունը եւ ի սրտե շնորհակալ լինել:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր սիիրելին դժվարությամբ կկարողանա տիրապետել իր զգացմունքներին, քանի որ իրավիճակը ավելի քան բարդ կլինի: Եթե նա կարողանա ջրից չոր դուրս գալ, կարող եք երկար հպարտանալ նրանով:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր կզարմանաք՝ պարզելով, թե որքան ընդհանուր հետաքրքրություններ ունեք ձեր սիրելիի հետ: Աշխատեք ամրապնդել դրանք, որպեսզի դա ձեզ էլ ավելի մտերմացնի:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր սիրելին ստիպված չի լինի ձեզ երկար ինչ-որ բան համոզել: Դուք ամեն ինչի համաձայն կլինեք առանց վեճերի: Ամեն դեպքում, փորձեք որոշ ժամանակ անհասանելի լինել, որպեսզի սիրելիի համար ավելի հետաքրքիր լինի:

ՁԿՆԵՐ 

Օրն այնքան էլ բարեհաջող հանդիպում չի խոստանում: Աշխատեք սրտին շատ մոտ չընդունել այն, ինչ կլսեք: Ձեզ պարզապես կփորձեն վիրավորել:



© NEWS.am STYLE