Շերի արքայական ելույթը՝ Billboard Music Awards-ում

09:29   22 մայիսի, 2017

Շերը իրեն եւ իր երկրպագուներին իր ծննդյան օրը (անցած շաբաթ երգչուհին դարձավ 71 տարեկան) հրաշալի նվեր է արել՝ հանդես գալով Billboard Music Awards-ի բեմում:

Լաս Վեգասում մրցանակների շնորհման մասին մենք կպատմենք ավելի ուշ, իսկ հիմա մեզ համար ամենակարեւորը Շերի ելույթն է, որը հայուհու առաջին ելույթն է ինչ-որ արարողության ժամանակ՝ վերջին 15 տարվա ընթացքում:

Շերը կատարել է իր երկու հիթերը՝ Believ-ը եւ If I Could Turn Back Time-ը:

Որից հետո «Հայկական թագուհուն», ինչպես նրան անվանում է Քիմ Քրադաշյանը, Icon Award մրցանակ է հանձնվել:

Ի դեպ, Դրեյքը ստացել է Billboard Music Awards՝ որպես տարվա լավագույն արտիստ. ընդհանուր առմամբ երաժիշտը 13 մրցանակ է ստացել, որոնց թվում են ՝ «Լավագույն երգիչ», «Լավագույն արտիստ Billboard 200» եւ «Լավագույն կատարող Billboard 100».



© NEWS.am STYLE