Արտավազդ Ամիրյանի հուզիչ գրառումը՝ նվիրված դստերը (ֆոտո)

11:22   22 մայիսի, 2017

ԱՄՆ-ում ընտանիքի հետ բնակություն հաստատած Արտավազդ Ամիրյանը դստեր լուսանկարն է հրապարակել Instagram-ում, որը մակագրել է հուզիչ տողերով.

«Ախր, չեք պատկերացնի, թե ոնց եմ խենթանում ես ԻՐ համար: Աշխարհում չկա նման հիասքանչ զգացողություն, քան հետեւել, թե ամեն օր ինչպես է մեծանում Քո կյանքի իմաստը»։

«Գեղեցկուհիս... Օվսաննաս... Իմ կյանքի իմաստ...»,- դստեր մեկ այլ լուսանկար մեկնաբանել է հաղորդավարը։

Հիշեցնենք, որ Արտավազդ Ամիրյանն ամուսնացել է 2014 թվականի ապրիլին։ Նրա առաջնեկը լույս աշխարհ է եկել 2015 թվականի սեպտեմբերին։ Դստեր ծննդից կարճ ժամանակ անց նա ընտանիքով տեղափոխվեց ԱՄՆ։



© NEWS.am STYLE