Billboard Music Awards. Դրեյքը 13 մրցանակ է ստացել եւ գերազանցել Ադելի ռեկորդը

11:37   22 մայիսի, 2017

Հանգստյան օրերին տարատեսակ միջոցառումներ են անցկացվել, որոնց թվում է Լաս Վեգասում կայացած Billboard Music Awards երաժշտական մրցանակաբաշխությունը:

Կանադացի ռեփեր Դրեյքը «Տարվա լավագույն արտիստ» մրցանակին է արժանացել: Ընդհանուր առմամբ, երաժիշտը 13 մրցանակ է ստացել, այդ թվում՝ «Լավագույն երգիչ», «Լավագույն Billboard 200 արտիստ» եւ «Լավագույն Billboard 100 կատարող» անվանակարգերում։


Ստացած մրցանակների թվով Դրեյքը գերազանցել է Ադելի ռեկորդը:


«Լավագույն ռոք ալբոմ» մրցանակի է արժանացել Metallica-ն, Բեյոնսեն արժանացել է «Լավագույն արտիտուհի», «Լավագույն համերգային շրջագայություն», «Լավագույնն R&B-ում», «Լավագույն R&B ալբոմ» մրցանակների:


Շոուն հարուստ է եղել Շերի, Սելին Դիոնի, Նիկի Մինաժի եւ ռեփեր Դրեյքի ելույթներով: Դրեյքի եւ Սելին Դիոնի ելույթներին առանձին կանդրադառնանք:


Իսկ «Հայ թագուհուն» շնորհավորել եւ Icon Award արձանիկը հանձնել է Գվեն Սթեֆանին:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ BroadImage-ի, Backgrid-ի, REX-ի, Shutterstock-ի, Getty-ի, Splash-ի



© NEWS.am STYLE