Ամուսնուց բաժանվելուց հետո Ջուսը բաց լուսանկարներ է հրապարակել

14:23   22 մայիսի, 2017

Ամուսնուց բաժանվելուց հետո Ջուսը բաց լուսանկարներ է հրապարակել իր Instagram-ում։

«Ոչ մի համբույր, պարզապես խենթ շոու»,- լուսանկարներից մեկը մեկնաբանել է նա։

Նման բաց լուսանկարներ հրապարակելով երգչուհին, հավանաբար, փորձում է նախկին ամուսնուն ցույց տալ, որ իր կյանքն առանց նրա էլ լավ է անցնում...

Հիշեցնենք, որ Ջուսի եւ իրավաբան Վահագն Մանուկյանի բաժանության մասին հայտնի է դարձել վերջինիս՝ կայքերից մեկին տված հարցազրույցից հետո, որտեղ նա նշել էր, թե Ջուսին միայն փողն է հետաքրքրում (մինչ այդ Ջուսը հերքում էր բաժանման մասին լուրերը):

Ամուսնու հարցազրույցին ի պատասխան, Facebook-ի իր էջում  Ջուսը գրել էր. «Այն տղամարդը, ով իր կնոջ մասին վատ է խոսում եւ չի պատմում իրականությունը, տղամարդ չէ: Այստեղ, փաստորեն, տղամարդ ես դուրս եկա»:



© NEWS.am STYLE