«Մանկական Եվրատեսիլ 2015»-ի հաղթողն ապշեցրել է «թերահավատ» Սայմոն Քոուելին «Բրիտանիայի տաղանդը» մրցույթի ժամանակ (տեսանյութ)

12:25   22 մայիսի, 2017

Աշխարհը շարունակում է բացահայտել տաղանդավոր մարդկանց: Նման փնտրտուքով զբաղված է նաեւ «Բրիտանիայի տաղանդը» մրցույթը, որի հերթական թողարկման «ռումբը» դարձել է «Մանկական Եվրատեսիլ 2015»-ի հաղթողը` Մալթայի ներկայացուցիչ Դեսթենին:

14-ամյա աղջիկը սկզբում անվստահ է թվացել ժյուրիի ամենախստապահանջ անդամ Սայմոն Քոուելին, որի`«որքանո՞վ ես վստահ ուժերիդ» հարցին պատասխանել է.

«Այս պահին վստահ չեմ, բայց երբ երգում եմ, բոլորովին այլ մարդ եմ դառնում»:

Դեսթենին կատարել է Արետա Ֆրանկլինի «Think» երգը, որից հետո ապշահար ժյուրին` Սայմոն Քոուելի գլխավորությամբ, հոտնկայս ծափահարությունների է արժանացրել պատանի երգչուհուն, որը չորս «այո»-ով անցել է հաջորդ փուլ:

 



© NEWS.am STYLE