«Եվրատեսիլ 2017». ո՞ր երկրի ներկայացուցիչն է արժանացել «Ամենաանճաշակ հագնված մասնակից» կոչմանը

16:25   22 մայիսի, 2017

«Եվրատեսիլ» երգի մրցույթի երկրպագուները ոչ միայն ընտրում են տարվա հաղթողին ու տարբեր անվանակարգերի լավագույն մասնակիցներին, այլեւ ձեռնունայն չեն թողնում վատագույններին:

«Բարբարա Դեքսի անվան մրցանակ»` այսպես է կոչվում այն «պարգեւը», որին արժանանում են մրցույթի ամենավատ հագնված արտիստները: Այս տարվա քվեարկությունն անց է կացրել բելգիական Songfestival.be կայքը, որի ընթերցողների որոշմամբ` մրցանակը տրվել է Մոնտենեգրոյի ներկայացուցչին` Սլավկո Կալեզիչին, որը փորձում էր Եվրոպային տպավորել իր երկար հյուսքով, բայց, կարծես, նրան դա չհաջողվեց:

Սլավկոն ոչ միայն չանցավ եզրափակիչ փուլ, այլեւ ստացավ «Ամենաանճաշակ հագնված մասակից» կոչումը:

Ի դեպ, ցուցակի երկրորդ եւ երրորդ հորիզոնականներում հայտնվել են Թրայանա Փարքը` Լիտվայից, եւ Չեխիայի ներկայացուցիչ Մարտինա Բարտան:

Աղբյուրը` www.songfestival.be

 



© NEWS.am STYLE