12:44 22 մայիսի, 2017Billboard Awards-ի արարողությունը երկար կքննարկվի, քանի որ ռեփեր Դրեյքը գերազանցել է Ադելի ռեկորդը՝ նվաճելով 13 արձանիկ։ Կանադացին նաեւ Bellagio հյուրանոց դիմաց՝ շատրվանների, մոտ շոու է սարքել, իսկ Շերը 15 տարվա մեջ առաջին անգամ երգել է երժշտական միջոցառման ժամանակ, կարմիր գորգի վրա հանդիսատեսին ուրախացրել են Նիկի Մինաժն ու Դեւիդ Գետտան, եւ հիմա մեզ մնում է ուշադրությունը հրավիրել Սելին Դիոնի վրա, ով արարողության ժամանակ հիշել է «Տիտանիկ» ֆիլմի 20-ամյակը՝ կատարելով My Heart Will Go On երգը:

Կանդացի երգչուհին բեմ է բարձրացել ճերմակ զգեստով եւ 3 մլն դոլար արժողությամբ զարդերով:

Երգչուհին կրել է ականջօղեր, իսկ ձեռքերին՝ 3 մատանի։


Daily Mail-ը գրում է, որ թանկարժեք զարդերը, ադամանդե մատանիները եղել են Harry Kotlar-ից: Ահա մատանիներից մեկը:

Սելինը պարզապես շքեղ ելույթ է ունեցել T-Mobile Arena-ում:

Լուսանկարները՝ Reuters-ի, Getty-ի