Բեյոնսեն ծննդաբերությունից մի քանի օր առաջ աֆրիկյան երեկույթ է կազմակերպել

14:39   22 մայիսի, 2017

Վերջապես հեռանանք Billboard Awards մրցանակաբաշխության եւ Կաննի կինոփառատոնի թեմաներից եւ ուշադրությունը կենտրոնացնենք Բեյոնսեի վրա, որը շուտով լույս աշխարհ է բերելու երկվորյակների:

Այդ առիթով 35-ամյա հայտնի երգչուհին աֆրիկյան թեմայով երեկույթ է կազմակերպել իր տանը, ինչի մասին տեղեկացրել է Instagram-ում:

Ի դեպ, Բեյոնսեն երեք օր է՝ «զվարճանում» է, ինչի մասին են վկայում հրապարակված լուսանկարները:

Դրանցից մեկում երգչուհին կեցվածք է ընդունել Dolce Gabbana-ից 6.000 դոլար արժողությամբ զգեստով:


Եվ այսպես՝ Բեյոնսեն եւ Ջեյ Զին Carter Push Party են կազմակերպել, որին ներկա են եղել նրանց մտերիմ ընկերներն ու հարազատները. երգչուհու մայրը՝ Թինա Նոուլզը, Սերենա Ուիլյամսը, Լալա Էնթոնին, Վանեսա Բայերը, Քելլի Ռոուլանդը եւ Միշել Ուիլյամսը:
Աստղերին պարողներ ու երաժիշտներ են միացել:

Աղբյուրը՝ Daily Mail, Instagram
Լուսանկարները՝ Backgrid-ի, Splash-ի, Getty-ի



© NEWS.am STYLE