Հմայիչ Քիմ Քարդաշյանը՝ Լոս Անջելեսում նկարահանումների ժամանակ

15:35   22 մայիսի, 2017

Այսօր, կարծես, մոռացել ենք Քիմի մասին: Պատճառը Billboard Awards մրցանակաբաշխության արարողությունն էր, որտեղ ռեփեր Դրեյքը գերազանցել է Ադելի ռեկորդը՝ նվաճելով 13 արձանիկ։ Կանադացին նաեւ Bellagio հյուրանոց դիմաց՝ շատրվանների մոտ, շոու է սարքել, իսկ Շերը 15 տարվա մեջ առաջին անգամ երգել է երաժշտական միջոցառման ժամանակ, կարմիր գորգի վրա փայլել են Նիկի Մինաժն ու Դեւիդ Գետտան, Սելին Դիոնն էլ արարողության ժամանակ հիշել է «Տիտանիկ» ֆիլմի 20-ամյակը՝ կատարելով My Heart Will Go On երգը:

Հիմա անցնենք Քիմ Քարդաշյանին, որին պապարացիները նկատել են Լոս Անջելեսում:


36-ամյա հայուհին նկարահանվել է Էնդի Քոհենի Watch What Happens Live շոուում:


Ռեալիթի շոուի աստղը նկարահանումներին ներկայացել է սեւ երեկոյան զգեստով:


Իսկ մենք հիշեցնենք, որ այդ ընթացքում էլ Քիմի քույրը՝ Քենդալ Ջեները, Կաննում մասնակցել է Նաոմի Քեմփբելի շոուին:


Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Backgrid-ի



© NEWS.am STYLE