16:42 22 մայիսի, 2017Քարդաշյան-Ջեներ գերդաստանն աստիճանաբար նվաճում է Կաննը: Քենդալ Ջեներն արդեն հասցրել է մի քանի միջոցառումների մասնակցել, այդ թվում՝ Նաոմի Քեմփբելի նորաձեւության շոուին: Լազուրե ափ է ժամանել նաեւ նրա քույրը՝ Քորթնին:

Քորթնիին այստեղ նկատել են մոդել Յունես Բենջիմի հետ` Eden Roc հյուրանոցի պատշգամբում:

Երիտասարդ մոդելին Քորթնիի սիրեկանն են համարում:

Իսկ ավելի ուշ Քորթնին ընկերների հետ մասնակցել է Ժան-Միշել Կուստոյի (Ժակ-Իվի ավագ որդու) «Ծովի հրաշքները» ֆիլմին նվիրված երեկոյին:


Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Getty-ի