Հինգ տարվա ընդմիջումից հետո «Միսս Հայաստան» մրցույթը վերսկսվում է

15:46   22 մայիսի, 2017

2012 թվականից ի վեր՝ Հայաստանում չի անցկացվում «Միսս Հայաստան» մրցույթը։ Հինգ տարի անց, սակայն, հայ աղջիկները կրկին կպայքարեն ամենագեղեցիկի տիտղոսի համար։

«Միսս Հայաստան 1998» Գոհար Հարությունյանը որոշել է վերականգնել մրցույթը։ Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից։

«Միսս Հայաստան» հիմնադրամի նախագահ, «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս գլոբ 2009» մրցույթներում հաղթող դարձած Գոհար Հարությունյանի նախաձեռնությամբ նոր կազմկոմիտե է հավաքվել, կապեր են հաստատվել ՀՀ Մշակույթի եւ Սփյուռքի նախարարությունների հետ, որպեսզի կրկին անցկացվի համահայկական մրցույթը։

Մրցույթի վերաբերյալ մանրամասներ կներկայացնենք ավելի ուշ, իսկ առայժմ առաջարկում ենք ծանոթանալ բոլոր ժամանակների «Միսս Հայաստան»-ներին ահա այստեղ։



© NEWS.am STYLE