Կանն 2017. հիասքանչ Նիկոլ Քիդմանը՝ «Սրբազան եղջերուի սպանությունը» ֆիլմի պրեմիերային

18:07   22 մայիսի, 2017

Կարելի է անվերջ նայել կրակին, ջրի հոսքին եւ կարմիր գորգին Նիկոլ Քիդմանի հայտնվելուն: Դերասանուհին մասնակցել է հույն ռեժիսոր Յորղոս Լանտիմոսի The Killing of a Sacred Deer («Սրբազան եղջերուի սպանությունը») ֆիլմի պրեմիերային:

Աստված իմ, մի՞թե նա 49 տարեկան է:


Dior-ից զգեստով Նիկոլը գրավել է բոլոր լուսանկարիչների ուշադրությունը:


Ավստրալացի դերասանուհու հետ միասին պրեմիերային մասնակցել է ֆիլմի ամբողջ թիմը:


Նիկոլ Քիդմանն ու Յորղաս Լանտիմոսը՝ ֆիլմի դերասանների հետ


Ֆիլմը, որի պրոդյուսերներից մեկն էլ Քիդմանն է, պատմում է հաջողակ վիրաբույժի մասին, որը փորձում է դեռահաս տղայի որդեգրել, ինչն արդյունքում ողբերգության է հանգեցնում:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ AFP-ի, Getty-ի



© NEWS.am STYLE