Հմայիչ Սալմա Հայեկը, Ջեսիկա Չեսթեյնը, Ումա Թուրմանը եւ այլ աստղեր՝ Կաննում Women In Motion-ին

20:35   22 մայիսի, 2017

Կաննի 70-րդ կինոփառատոնը ոչնչով չի տարբերվում նախորդ փառատոններից, քանի որ կինոյի հագեցած ծրագրից բացի, փառատոնի շրջանակում բազմաթիվ երեկույթներ, ցուցադրություններ ու այլ միջոցառումներ են անցկացվում:

Միջոցառումներից մեկն էլ Women In Motion մրցանակաբաշխությունն է (այն սատարում է կինոարտադրության մեջ ներգրավված կանանց, նաեւ գնահատում այդ բիզնեսում կանանց իրավունքների համար պայքարում նրանց ներդրումը):


Մրցանակաբաշխության արարողությանը մասնակցել են Սալմա Հայեկը, որը ներկայացել է վարդագույն կեղծամով, Շառլոթ Կազիրագին, Ջեսիկա Չեսթեյնը, Լետեսիա Կաստան, Ժյուլիեթ Բինոշը, Իզաբել Յուպերը, Կատրին Դենյովը, Շառլոթ Գենսբուրը:
Այս տարի պատվել են Իզաբել Յուպերին, որի մասնակցությամբ երկու ֆիլմ ներկայացված է Կաննի կինոփառատոնի ծրագրում:

Սալմա Հայեկը եւ Շառլոտա Կազիրագին

Ջեսիկա Չեսթեյնը

Լետիսիա Կաստան

Ժուլյետ Բինոշը

Ումա Թուրմանը

Իզաբել Յուպերը

Կատրին Դենյով

Շառլոտա Գենսբուր

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Mega-ի, Getty-ի



© NEWS.am STYLE