Արամոն, Հայկ Պետրոսյանը, Միքայել Ոսկանյանը, Սոնա Ռուբենյանն ու այլք՝ Շառլ Ազնավուրի տարեդարձին նվիրված երեւանյան համերգին

23:16   22 մայիսի, 2017

Այսօր՝ մայիսի 22-ին, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը դարձավ 93 տարեկան: Երեւանում արդեն հաճելի ավանդույթ է դարձել մաեստրոյի ծննդյան տարեդարձը իր անունը կրող հրապարակում նշելը:

NEWS.am STYLE-ն ուղղակի չի կարող չխոսել տաղանդավոր արտիստներ Արամոյի, Միքայել Ոսկանյանի, Հայկ Պետրոսյանի, Սոնա Ռուբենյանի եւ այլ հայտնի երգիչների մասին, որոնք իրենց կատարումներով այսօր հուզեցին համերգին ներկա հանդիսատեսին:

Այո, Միքայել Ոսկանյանը շատ լավ գիտի, թե ինչպես պետք է պարեցնել հանդիսատեսին:

Նրան այդ հարցում օգնեց գործընկերը՝ Էդգար Խաչատրյանը:

Ահա` «Կամի բենդը»

Արամոյին հնարավոր չէ չսիրել:

Սոնա Ռուբենյանը 3 լեզուներով՝ հայերենով, ռուսերենով եւ ֆրանսերենով, կատարեց հայտնի «Une Vie D' amour» երգը:

Իսկ հետո Հայկ Պետրոսյանի հետ հանդես եկան դուետով:

Ինչ վերաբերում է Հայկ Պետրոսյանին՝ նա իսկական տաղանդ է...

Ի դեպ, երեկոն ավարտվեց ոչ պակաս հետաքրքիր փորձարկմամբ.

Հ.Գ. Երեւան, մենք հպարտանում ենք քո հանդիսատեսով՝ այն իսկական ու բարի հանդիսատեսով...

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE