Երեւանյան ազդ. Շառլ Ազնավուր, Ավիշայ Կոհեն. ուր գնալ այս շաբաթ

11:03   23 մայիսի, 2017

Դե ինչ, գնացինք: Քաղաքում այնքան շատ բան է տեղի ունենում, որ նույնիսկ չգիտես՝ ինչի վրա ուշադրություն դարձնել եւ ուր գնալ: Տարօրինակ է, տանը նստած բողոքում ես, թե Երեւանում ոչ մի հետաքրքիր բան չկա, բայց երբ սկսում ես հետաքրքրվել, հայտնաբերում ես, որ այնքան շատ բաներ կան... ու սկսում է տանջել հարցը, թե ինչպես ժամանակ գտնել բոլորի համար:


Այսպիոսվ, NEWS.am STYLE-ն այս անգամ կառանձնացնի բոլոր այն միջոցառումները, որոնք մինչեւ ամսվա վերջ կանցկացվեն Երեւանում եւ որոնց արժե այցելել:


Մայիսի 29-ին Սպենդիարյանի անվան ազգային օպերայի եւ բալետի թատրոնում տեղի կունենա «Լա Բոհեմ» բալետային բեմադրության ցուցադրությունը, որին ներկա կգտնվի նաեւ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Դերերում են՝ Գարեգին Բաբելյանը, Տաթեւիկ Գրիգորյանը, Անդրանիկ Աբովյանը, Կարինա Շիկանյանը:


Մայիսի 31-ին մայրաքաղաք կժամանի եւ Արամ Խաչատրայնի համերգասրահում ելույթ կունենա իսրայելցի ջազգային կոնտրաբասիստ Ավիշայ Կոհենը (աշխատել է ջազային դաշնակահար, «Գրեմմիի» մրցանակակիր Չիկ Կորիայի հետ)՝ իր տրիոյով, որի կազմում են Իթամար Դոարը (հարվածային գործիքներ) եւ Օմար Մորը (դաշնամուր):


Մայիսի 25-ին Սպենդիարյանի անվան ազգային օպերայի եւ բալետի թատրոնում Էլլա Ֆիցջերալդի 100-ամյակի կապակցությամբ տեղի կունենա հատուկ ջազային երեկո, որտեղ հանդես կգան Վահագն Հայրապետյանը եւ սանկտպետերբուրգյան քառյակը, Մարջորի Բրանսը ԱՄՆ-ից, Սպենդիրայանի անվան օպերայի եւ բալետի ազգային թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը՝ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ:


Այսօր «Ստոպ» բարում ջազային ջեմ սեյշն է , իսկ «Ուրիխանյան» ակումբում՝ հայկական ֆոլկ՝ Goght-ի կատարմամբ:


Մայիսի 26-ին նույն «Ստոպ»-ում БИ-2 ռոք խմբին նվիրված երեկո է, որի ստեղծագործություները կկատարի Another story band-ը, իսկ մայիսի 27-ին «Կամի» ակումբում կերգեն Սրբուհի Սարգսյանն ու Allusioon band-ը:



© NEWS.am STYLE