Քորթնի Քարդաշյանը ներկայացել է սադրիչ մինի զգեստով՝ նոր սիրեկանի հետ

11:36   23 մայիսի, 2017

Կաննի 70-րդ փառատոնն այլ շրջադարձ է ստանում, եւ դա ակնհայտորեն Քարդաշյան-Ջեներ կլանի պատճառով, որը ուր էլ որ հայտնվում է, գրավում է ողջ մեդիայի ուշադրությունը:

Ահա, արդեն երկրորդ օրն է, ինչ մամուլը ուշադրություն է դարձնում ոչ թե կարմիր գորգի վրայով անցնող աստղերին, այլ՝ մոդել Յունես Բենջամինի հետ Քորթնի Քարդաշյանի նոր սիրավեպին: Յունեսն, ի դեպ, Քորթնիից փոքր է 14 տարով:

Քիմի 38-ամյա քույրը սիրեկանի եւ քրոջ՝ Քենդալ Ջեների հետ, երեկոյան ներկայացել է հանրությանը: Չնայած՝ ստոպ. մինչ այդ՝ ցերեկը, Քորթնին ու Յունեսը սեւ Lamborghini -ով գնացել էին գնումների. նրանց ուղեկցում էր յոթ մեքենաների շարասյունը:

Երեկոյան Քորթնին մինի զգեստով, որի վրա ա-լյա Միքելանջելո մերկ կնոջ պրինտ էր, ուղեւորվել է Gotha գիշերային ակումբ:


Քենդալ Ջենները՝ ամբողջ շուքով


Դե,  նաեւ Յունեսը


«Յունեսը նրա կերպարն է: Քորթնին ընկերների մոտ պարծենում է նրա կազմվածքով, ասում է, որ չի կարողանում ձեռքերը հեռացնել նրա սեքսուալ մարմնից», - նշում են ներքին աղբյուրները։


Աղբյուրը՝  Daily Mail
Լուսանկարները՝ Goff Photos



© NEWS.am STYLE