Քայլի եւ Քենդալ Ջեներները՝ ուկրաինացի լուսանկարիչ Սաշա Սամսոնովայի կրքոտ ֆոտոսեսիայում

12:34   23 մայիսի, 2017

Մինչ Քենդալ Ջեները զվարճանում է Կաննում, համացանցում Քայլիի հետ նրա ֆոտոսեսիայից կադրեր են հայտնվում: Լուսանկարների հեղինակը Քարդաշյան ընտանիքի մտերիմ ընկերն է՝ ուկրաինացի լուսանկարիչ Սաշա Սամսոնովան: Ֆոտոսեսիան նվիրված է Քայլիի եւ Քենդալի նոր հավաքածուին:

Публикация от Sasha Samsonova (@sashasamsonova)

Քայլին ու Սաշան իրենց Instagram-ներում տեսանյութ-անոնս են հրապարակել, որում քույրերը կրքոտ կեցվածք են ընդունում տեսախցիկի առջեւ:

Публикация от Kylie (@kyliejenner)


Հիշեցնենք, որ Քենդալը Կաննում է, որտեղ երեկ նրան նկատել են ավագ քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի հետ: Քույրերը գիշերային ակումբ են գնացել, իսկ նրանց ուղեկցել է Քորթնիի նոր սիրեկանը՝ մոդել Յունես Բենջիմը:



© NEWS.am STYLE