Ավելի քան 3 մլն դիտում՝ մեկ օրում. Լանա դել Ռեյի եւ The Weeknd-ի հոլովակը նվաճում է մոլորակը

13:04   23 մայիսի, 2017

Լանա դել Ռեյի հերթական գլուխգործոցը չէր կարող չգրավել մեր ուշադրությունը: Ապրիլի վերջին երգչուհին The Weeknd-ի հետ ներկայացրեց Lust for Life երգը, իսկ երեկ երեկոյան Youtube-ի իր LanaDelReyVEVO ալիքում հրապարակել է երգի հոլովակը:

Մեկ օրվա ընթացքում այն արդեն ավելի քան 3.5 մլն մարդ է դիտել:


Ինչ վերաբերում է Սելենա Գոմեսի ընկերոջը. առաջին անգամ չէ, որ կանադացի երգիչը համագործակցում է Լանայի հետ: Դել Ռեյի ձայնը կարելի է լսել նաեւ Prisoner (Beauty Behind the Madness ալբոմից) եւ Stargirl Interlude (Starboy ալբոմից) կոմպոզիցիաներում:



© NEWS.am STYLE