Քիմ Քարդաշյանին ու Քանյե Ուեսթին միասին «բռնացրել» են Դիսնեյլենդում

13:34   23 մայիսի, 2017

Քիմ Քարդաշյանին ու Քանյե Ուեսթին վերջապես միասին են նկատել: Քանյեն օրերս է վերադարձել Վայոմինգից, որտեղ հեռու լեռներում նոր ալբոմի երգերն էր ստեղծում:

Քիմն ու Քանյեն վաղուց միասին չէին ներկայացել հանրությանը: Երբ մայիսի սկզբին 39-ամյա ռեփերը չմասնակցեց Met Gala 2017-ին, լուրեր տարածվեցին, թե իբր երաժիշտը նեղացել է Քիմ Քարդաշյանից՝ մեքսիկական լողափի լուսանկարների համար, որոնք, նրա կարծիքով, բացասաբար են ազդել զույգի իմիջի վրա:

Իսկ, ահա, երեկ Անահայմեում պապարացիները նկատել են Քիմին ու Քանյեին 3-ամյա դստեր՝ Նորթի եւ 4-ամյա զարմուհու՝ Պենելոպայի հետ (մինչ վերջինի մայրը՝ Քորթնին, զվարճանում է Կաննում):

Ամուսիններին տեսել են Դիսնեյլենդում եւ, դատելով լուսանկարներից, նրանց հարաբերություններում ամեն ինչ կարգին է:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ BackGrid-ի



© NEWS.am STYLE