Կիրկորովը, Լեփսը, Շեյքը, Շնուրը, Լազարեւը եւ այլք՝ ռուսական ամենաազդեցիկ աստղերի վարկանիշում

14:32   23 մայիսի, 2017

Forbes հեղինակավոր ամսագիրը հրապարակել է ռուսական ամենաազդեցիկ աստղերի ցանկը, որը գլխավորել է թենիսիստուհի Մարիա Շարապովան (Մարիան վարկանիշը գլխավորում է 2013 թվականից):

Վարկանիշը կազմել են՝ հաշվի առնելով երեք գործոն` տարեկան եկամուտ, մամուլում հիշատակումների եւ որոնողական համակարգերում հարցման քանակ:


Մարիայի եկամուտն այս տարի կազմել է շուրջ 22 մլն դոլար:


Երկրորդ տեղում երաժիշտ Գրիգորի Լեփսն է: Նրա տարեկան եկամուտը կազմել է 9 մլն դոլար:


Երրորդ հորիզոնականում Սերգեյ Շնուրն է (11 մլն դոլար):


Չորրորդ հորիզոնականում «ռուսական էստրադայի արքա» Ֆիլիպ Կիրկորովն է՝ 7 մլն դոլար եկամուտով:


Վեցերորդ տեղը զբաղեցրել է մոդել եւ բարերար Նատալյա Վոդյանովան, նրան հետեւում են Սերգեյ Լազարեւն ու Եգոր Կրիդը, իսկ 9-րդ հորիզոնականում Զեմֆիրան է:


Այս ցանկում ներառված հայտնիների թվում են նաեւ Թիմաթին (11-րդ տեղ), Դիմա Բիլանը (13-րդ տեղ), Քսենիա Սոբչակը (15-րդ տեղ), Ստաս Միխայլովը (21-րդ տեղ): Անդրեյ Մալախովը 30-րդ հորիզոնականում է:


Երգչուհի Պոլինա Գագարինան 12-րդ տեղն է զբաղեցրել, մոդել Իրինա Շեյքը՝ 43-րդ: Պավել Վոլյան 41-րդ տեղում է, Կոնստանտին Խաբենսկին՝ 48-րդ:



© NEWS.am STYLE