«Լեյտենանտ Կոլոմբոյի» ոճով Ռիհանան՝ Նյու Յորքում գալա երեկոյին

15:46   23 մայիսի, 2017

Նյու Յորքի Փարսոնս դիզայնի հայտնի դպրոցը` Parsons School of Design Benefit-ը, գալա երեկո է կազմակերպել, որին մասնակցել է նաեւ Ռիհանան:

Երգչուհին ներկայացել է դարչնագույն գերօվերսայզ հագուստով, որը մամուլն անմիջապես «Լեյտենանտ Կոլոմբոյի» ոճ է կնքել (Փիթեր Ֆալքի մասնակցությամբ հայտնի սերիալից):


29-ամյա երգչուհին, կարծես, կրծկալը տանն է մոռացել: Ինչպես միշտ:


Սա դիզայներական դպրոցի արդեն 69-րդ գալա երեկոն էր, որն անցկացվել է Pier 60 ստուդիայում:

Ռիրի, էլյին եւ Քարեն

Միջոցառմանը մասնակցել են Դոննա Կարանը, Էյլին Ֆիշերը եւ Կարեն Կացը:


Ռիհանան միջոցառմանը հրավիրվել է որպես պատվավոր հյուր, որն աստղերի աշխարհում առանձնանում է ոճով եւ բարեգործական գործունեությամբ:


Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Startracks-ի, Splash-ի



© NEWS.am STYLE