Օռլանդո Բլումը ներողություն է խնդրել իր հետ սեքսի պատճառով աշխատանքից հեռացված մատուցողուհուց

15:24   23 մայիսի, 2017

Օռլանդո Բլումը ներողություն է խնդրել իր հետ սեքսի պատճառով աշխատանքից հեռացված մատուցողուհուց: 21-ամյա Վիվիեն Ռոսը, որն Անգլիա է եկել Ռումինիայից, աշխատում էր Լոնդոնի Chiltern Firehouse հյուրանոցի ռեստորանում:

Վերջերս Բլումն իջեւանել է այդ հյուրանոցում ու հավանել Վիվիենին: Վերջինը դերասանի հմայքի զոհն է դարձել ու նրա հետ գիշեր անցկացրել՝ այն նկարագրելով որպես «անհավանական սեքսի» գիշեր:


Իհարկե,  դրանից հետո աղջկան հեռացրել են աշխատանքից:


Բայց 40-ամյա Բլումը, իմանալով այդ մասին, զանգահարել է՝ տեղեկանալու, թե ինչպես են աղջկա գործերը, ինչպես նաեւ ներողություն է խնդրել կատարվածի համար: Այս մասին գրում է  The Sun-ը:

«Օռլանդոն դեպքի մասին մամուլից է իմացել: Նա աղջկա համարը չուներ, զանգահարել է հյուրանոցի տնօրինությանն ու խնդրել նրա հեռախոսահամարը: Նա իսկական ջենտլմեն է: Զանգահարել է՝ տեղեկանալու, թե ինչպես են Վիվիենի գործերը, եւ ներողություն է խնդրել»,- պատմել է ներքին աղբյուրը:


Ի դեպ, ինքը՝ Վիվիենը, արդեն հասցրել է պատմել, որ չի ափսոսում «Կարիբյան ծովի ծովահենների» դերասանի հետ անցկացրած գիշերվա համար:


«Վիվիենը հերթափոխից հետո Օռլանդոյի հետ է մնացել, իսկ առավոտյան նրան տեսել է հյուրանոցի մենեջերը: Նույն օրն իսկ նրան հեռացրել են աշխատանքից, բայց նրա համար միեւնույն է, քանի որ թերթերը գրում են նրա մասին, նա հայտնի է դարձել, հիմա կկարողանա ավելի լավ աշխատանք գտնել: Նա ամենուր պատմում է, որ անմոռանալի գիշեր է անցկացրել, եւ որ Օռլանդոն լավ սիրեկան է»,- հավելել է աղբյուրը:



© NEWS.am STYLE