Մանչեսթերի ահաբեկչությունից հետո Արիանա Գրանդեն դադարեցրել է համերգային շրջագայությունը

16:22   23 մայիսի, 2017

Հայտնի է, որ երեկ երեկոյան Մանչեսթերում Արիանա Գրանդեի համերգից հետո ահաբեկչություն է իրականացվել: Պայթյունի հետեւանքով 22 մարդ է զոհվել, շուրջ 60 վիրավոր կա:

TMZ-ը հաղորդում է, որ  երգչուհին ցնցված է.

«Բառեր չեմ գտնում: Ամբողջ հոգով ցավում եմ»,- հայտարարել է Գրանդեն:

Իսկ ավելի ուշ նրա համերգային շրջագայության կազմակերպիչները հայտարարել են, որ համերգները ժամանակավորապես դադարեցվում են:


Երգչուհին պետք է ելույթ ունենար Անգլիայում, Բելգիայում, Լեհաստանում, Գերմանիայում եւ Շվեյցարիայում:



© NEWS.am STYLE