Քորթնի Քարդաշյանին Կաննում սիրեկանի հետ «բռնացրել» են զբոսանավի վրա

10:06   24 մայիսի, 2017

Քորթնի Քարդաշյանը կարողացավ այնպես անել, որ մամուլը մի քանի օր շարունակ չհիշի քրոջ՝ Քիմի մասին:

Հայտնի է, որ Քորթնին Քենդալի հետ Կաննում է, եւ եթե Քենդալը մասնակցում է տարբեր ցուցադրությունների ու ֆոտոսեսիաների, ապա Քորթնին նոր սիրավեպ է սկսել եւ ամբողջությամբ վայելում է այն: Հայուհու «զոհը» մոդել Յունես Բենջիմն է, որը Քորթնիից 14 տարով փոքր է:

Երեկ սիրահարներին Լազուրե ափին նկատել են զբոսանավի վրա:

Պապարացիները նկատել են 38-ամյա Քորթնիին եւ 24-ամյա Յունեսին, որոնք չեն թաքցևել հարաբերությունները:

Զույգը վայելել է արեւը, ծովն ու միմյանց ընկերակցությունը:

Քորթնիին միացել է նաեւ Քենդալ Ջեները:

Եվ նրա ընկերուհիներ Հեյլի Բոլդուինն ու Քամիլլա Մարոնը:

Ծով, արեւ...

Մի լավ հանգստանալով՝ Քենդալն ու Քորթնին գնացել են Կաննում զբոսնելու:

 

Ճանապարհին էլ շան փոքրիկ ձագի են հանդիպել:

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Flynetpicture-ի, Backgrid-ի



© NEWS.am STYLE