10:33 24 մայիսի, 2017Վերջապես Իրինա Շեյքը ծննդաբերությունից հետո առաջին անգամ հանրությանն է ներկայացել (մոդելն ապրիլի վերջին լույս աշխարհ բերեց դստերը՝ Լեա դե Սեյնին): Նա ներկայացել է Կաննի կինոփառատոնին՝ Hikari ֆիլմի պրեմիերային: Իհարկե, մոդելը եղել է առանց ընկերոջ՝ բրիտանացի դերասան Բրեդլի Կուպերի:



Victoria's Secret-ի 31-ամյա աստղը ճապոնացի ռեժիսոր Նաոմի Կավասեի ֆիլմի պրեմիերային ներկայացել է Atelier Versace-ից դեղին զգեստով:


Մեկ օր առաջ էլ Իրինային նկատել էին օդանավակայանում, որտեղ պապարացիներն իսկական գրոհ էին կազմակերպել:


Իսկ արդեն երեկոյան գեղեցկուհին կեցվածք էր ընդունում կարմիր գորգին:


Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Goff-ի, AFP-ի, Getty-ի