«Գահերի խաղի» 7-րդ սեզոնի սյուժեն գաղտնազերծվել է (ֆոտո)

12:04   24 մայիսի, 2017

Շունչներս պահած սպասում ենք հուլիսի 16-ին, երբ վերջապես կմեկնարկի «Գահերի խաղի» նոր՝ յոթերորդ սեզոնը: Հետաքրքիր է, թե ինչեր է անելու ամենադաժան կերպարներից մեկը՝ Գիշերվա Արքան: 

HBO հեռուստաալիքը երեկ երեկոյան նոր պաստառ է ներկայացրել՝ նվիրված հենց այդ կերպարին:


Իսկ սերիալի գործադիր պրոդյուսեր Բրայան Կոգմանն ավելի ուշ որոշ մանրամասներ է ներկայացրել.
«Կան Սպիտակ Քայլողներ եւ կան վիշապներ, եւ երբ նրանք միավորվեն, պատմությունը կշարժվի այնտեղ, ուր կշարժվի»:

Ջոն Սնոուի դերակատար Քիթ Հարինգթոնն էլ պատմել է, որ հանդիսատեսին արագ զարգացող սյուժե է սպասում:

«Նոր սեզոնը տարբերվում է նախորդներից, քանի որ արագ է ընթանում. բազմաթիվ բախումներ եւ այլ բաներ են տեղի ունենում: Իրադարձություններն ավելի արագ են զարգանում, քան մենք սովոր ենք: Հիմա ամեն ինչ այլ է»,- խոստովանել է Հարինգթոնը:

Источник - Daily Mail



© NEWS.am STYLE