Այսօր Մերի Մակարյանի նշանդրեքն է (ֆոտո)

10:35   27 մայիսի, 2017

Այսօր՝ մայիսի 27-ին,  Մերի Մակարյանը նշանվում է։ 32-ամյա դերասանուհու ընտրյալի մասին քիչ բան է հայտնի։

Ամիսներ առաջ Մերին իր Instagram-ում մի երիտասարդի հետ լուսանկար հրապարակեց, որի դեմքը թաքցված էր։ 

Դերասանուհու խոսքով՝ իր ընտրյալը շոու-բիզնեսից չէ, մասնագիտությամբ փաստաբան է։ Նրա անունը Վարդան է։

Օրեր առաջ Մերին վերջապես սիրելիի հետ համատեղ լուսանկար հրապարակեց։

NEWS.am STYLE-ը շնորհավորում է դերասանուհուն՝ մաղթելով հարատեւ սեր։



© NEWS.am STYLE