Մարգարիտա Պոզոյանը լողազգեստով ցուցադրել է սլացիկ կազմվածքը

12:49   24 մայիսի, 2017

Ամառը դեռ չի սկսվել, բայց շատերն արդեն շտապում են մեկնել հանգստի կամ մոտակա լողավազան։ Նրանցից մեկն էլ ռուսաստանաբնակ Մարգարիտա Պոզոյանն է։

Երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով սլացիկ մարմինը։ Մարգարիտան նախընտրել է դեղին լողազգեստով կեցվածք ընդունել։

Երգչուհին նշել է, որ գտնվում է Մալիբուի լողափերից մեկում։

Իսկ ավելի վաղ Մարգարիտա Պոզոյանը ցուցադրել էր կազմվածքը շքեղ, կարմիր զգեստով։



© NEWS.am STYLE