Լանա դել Ռեյի եւ The Weeknd-ի հոլովակը 2 օրում ավելի քան 7 մլն դիտում է գրանցել

13:34   24 մայիսի, 2017

Արդեն երկու օր է՝ Լանա դել Ռեյի եւ The Weeknd-ի դյութիչ ձայները նվաճում են երաժշտական քննադատներին ու արտիստների երկրպագուներին: Եվ մինչ քննադատները համացանցում բացառապես դրական մեկնաբանություններ են հրապարակում, Lust for Life երգի հոլովակը համացանցում ռեկորդներ է սահմանում:

Երկու օր առաջ Լանան Youtube-ի իր LanaDelReyVEVO ալիքում երգի հոլովակը ներկայացրեց: 48 ժամվա ընթացքում այն արդեն ավելի քան 7 մլն դիտում է գրանցել։

Ինչ վերաբերում է Սելենա Գոմեսի ընկերոջը. առաջին անգամ չէ, որ կանադացի երգիչը համագործակցում է Լանայի հետ: Դել Ռեյի ձայնը կարելի է լսել նաեւ նրա Prisoner (Beauty Behind the Madness ալբոմից) եւ Stargirl Interlude (Starboy ալբոմից) կոմպոզիցիաներում:



© NEWS.am STYLE