«Мобильные блондинки» խմբի նախկին մենակատարը երկրորդ երեխան է սպասում Պուտինի օգնականից

13:06   24 մայիսի, 2017

«Мобильные блондинки» խմբի նախկին մենակատար, ռազմա-տեխնիկական հարցերով ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Կոժինի կինը՝ Օլեսյա Բոսլովյակը, երկրորդ անգամ կմայրանա, գրում է «Дни»-ն։


2016 թվականին 28-ամյա երգչուհին լույս աշխարհ է բերել դստերը, իսկ այժմ նա հղիության 6-րդ ամսում է։

«Ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրի, ամեն ինչ լավ է։ Ընտանիքում համալրումը սպասվում է շատ շուտով՝ ամռանը։ Մտադիր չեմ ծննդաբերելու համար մեկնել արտասահման, ինչպես դա անում են շատ հայտնիներ։ Կծննդաբերեմ Մոսկվայում, քանի որ ամենալավ բժիշկներն այստեղ են»,- Օլեսյային մեջբերում է Life.ru-ն։


Հիշեցնենք, որ ամուսինների դուստրը՝ Ալյոնան, լույս աշխարհ է եկել 2016 թվականի հունվարին։ Բոսլովյակի համար նա առաջին երեխան է, իսկ Կոժինն արդեն դաստիարակում է որդուն՝ նախորդ ամուսնությունից։

Պուտինի օգնական (իսկ ոչ վաղ անցյալում ՌԴ նախագահի գործերի կառավարիչը) Վլադիմիր Կոժինն ամուսնացել է սուպերմոդել, «Мобильные блондинки» խմբի մենակատար, «Միսս Երկիր 2013» եւ «Ռուսաստանի գեղեցկություն 2011» մրցույթների եզրափակիչում հայտնված Օլեսյա Բոսլովյակի հետ 2014 թվականին։ Ամուսինների տարիքային տարբերությունը 30 տարի է։

Կոժինի եւ Բոսլովյակի հարսանիքին աստղերից ներկա էին Ալլա Պուգաչովան, Մաքսիմ Գալկինը, Լարա Ֆաբիանը, Իգոր եւ Օլգա Կրուտոյները, Ժասմինը, Վլադիմիր Վինոկուրը, Գալինա եւ Մարինա Յուդաշկինները, Ստաս Միխայլովը, Նատաշա Կորոլյովան, «Мобильные блондинки» խմբից Օլեսյայի գործընկերուհի Անտոնինա Կլիմենկոն եւ այլք։



© NEWS.am STYLE