Առանց կրծկալի եւ տարօրինակ հագուստով. Ռիհանան՝ Նյու Յորքի փողոցներում

15:25   24 մայիսի, 2017

Փոքր-ինչ շեղվենք Կաննի կինոփառատոնից եւ ուշադրություն դարձնենք Ռիհանային: Երգչուհին Նյու Յորքում հանրությանը ներկայացել է տարօրինակ օվերսայզ ջինսե հագուստով եւ, ինչպես վերջին շրջանում հաճախ է անում, առանց կրծկալի:

Երեկ Ռիհանան մեզ արդեն ապշեցրել է հագուստի ընտրությամբ: Նյու Յորքի Փարսոնս դիզայնի հայտնի դպրոցը` Parsons School of Design Benefit-ը, գալա երեկո էր կազմակերպել, որին մասնակցել է նաեւ երգչուհին: Ռիհանան ներկայացել է դարչնագույն գերօվերսայզ հագուստով, որը մամուլն անմիջապես «Լեյտենանտ Կոլոմբոյի» ոճ է կնքել (Փիթեր Ֆալքի մասնակցությամբ հայտնի սերիալից):


Հնարավոր է՝ Ռիհանան փորձում է փոխել ոճը կամ նոր թրենդի հիմնադիր դառնալ:


Ի դեպ, վերջին հարցազրույցներից մեկում Ռիհանան թրենդերի մասին այսպիսի կարծիք էր հայտնել.
«Եթե ինչ-որ բան եք տեսնում, որն արդեն հայտնվել է ամսագրերում կամ առցանց պարբերականներում, ուրեմն արդեն ուշացել եք, այն արդեն թրենդ չէ»:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Mega-ի



© NEWS.am STYLE