Մերի Մակարյանն առաջին անգամ ցույց է տվել ապագա նշանածի դեմքը (ֆոտո)

13:50   24 մայիսի, 2017

Մերի Մակարյանի նշանադրությունը սարերի հետեւում չէ։ Մայիսի 27-ին 32-ամյա դերասանուհին կնշանվի իր ընտրյալի՝ մասնագիտությամբ իրավաբան Վարդանի հետ։

Եվ եթե նախկինում Մերին թաքցնում էր զուգընկերոջ դեմքը, ապա այսօր վերջապես իր երկրպագոների հետ կիսվել է ռոմանտիկ լուսանկարով։

Մերին Instagram-ի story բաժնում սիրելիի հետ սելֆի է հրապարակել։ Ինչպես երեւում է լուսանկարներից, զույգը վայելում է հանգիստը բնության գրկում։

Ի դեպ, story բաժնում հրապարակված նկարները 24 ժամ անց մեխանիկորեն ջնջվում են։



© NEWS.am STYLE