Նորից միասին. Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը՝ Մալիբուում

17:05   24 մայիսի, 2017

Քիմ Քարդաշյանին ու Քանյե Ուեսթին Մալիբուում են նկատել: Ամուսիններն այցելել են հոլիվուդյան աստղերի շրջանում հայտնի Nobu ռեստորան (ի դեպ, այն պատկանում է Ռոբերտ դե Նիրոյին):


Երեկ մենք վերջապես տեսանք, որ Քիմն ու Քանյեն դստեր՝ Նորթի եւ զարմուհու՝ Պենելոպայի հետ, Դիսնեյլենդ են գնացել: Իսկ այսօր 36-ամյա հայուհին ամուսնու հետ արդեն կեցվածք է ընդունում պապարացիների առջեւ:


Քիմը ջոգինսով եւ ամուսնու Yeezy շարքից կոշիկով է եղել:

Ի դեպ,  մինչ Քանյեն նոր ալբոմն է պատրաստում, Քիմը հասցրել է հերթական սկանդալի կենտրոնում հայտնվել: Մանչեսթերում Արիանա Գրանդեի համերգի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որը 22 մարդու կյանք խլեց, աստղերը ցավակցություններ էին հայտնում, այդ թվում՝ Քիմ Քարդաշյանը:


36-ամյա հայուհին իր Instagram-ում եւ Twitter-ում լուսանկար է հրապարակել, որտեղ ռեալիթի շոուի աստղը քրոջ՝ Քենդալի եւ Արիանայի հետ զվարճանում է:
«Աղոթում եմ Մանչեսթերում բոլորի համար: Դա անիմաստ ակտ էր, որը կոտրել է սիրտս: Չեմ կարող պատկերացնել այն սարսափն ու վախը, որ վերապրել են երեխաների մայրերը: Համերգները վայրեր են, որտեղ կարելի է ուրախանալ ու «անջատվել»: Ահավոր է, երբ աշխարհում քեզ անվտանգ չես զգում: Արիանա Գրանդե, ես սիրում եմ քեզ»,- գրել է Քիմը, բայց ոչ ոք արդեն նրա տեքստին ուշադրություն չի դարձրել. նա բացասական մեկնաբանությունների տեղատարափ է ստացել, որոնց բոլորի իմաստն այն է, թե «որքան պետք է հիմար լինել՝ անգամ նման պահի սեփական փիարով զբաղվելու եւ նման լուսանկար հրապարակելու համար»։

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ X17Online-ի



© NEWS.am STYLE