Հեյլի Բոլդուինը՝ «Մոլորակի ամենասեքսուալ կին»` Maxim-ի վարկածով

10:02   25 մայիսի, 2017

20-ամյա Հեյլի Բոլդուինը գլխավորել է Maxim ամսագրի «Մոլորակի ամենասեքսուալ կանանց» ցանկը: Ամենակրքոտ կանանց հարյուրյակին կծանոթանանք պարբերականի հունիս-հուլիսի համարում, իսկ մինչ այդ հայտնի է դարձել, որ վարկանիշը գլխավորում է Սթիվեն Բոլդուինի դուստրը:

Հեյլին առաջին հերթին հայտնի է որպես ֆոտոմոդել. նրա լուսանկարներն արդեն հասցրել են հայտնվել Vogue-ի շապիկին: Դերասան Սթիվեն Բոլդուինի դուստրը սիրում է զվարճանալ, նա it-girl եւ մոդել է, ամենասեքսուալ կնոջ կոչմանն արժանացրել է՝ շրջանցելով լավագույն ընկերուհիներին՝ Ջիջի եւ Բելլա Հադիդներին, ինչպես նաեւ Մարգո Ռոբիին, Ալիսիա Վիկանդերին եւ տասնյակ այլ հոլիվուդյան աստղերի:

Maxim-ի խմբագիրներն իրենց ընտրությունն այսպես են բացատրել. նա փոքր-ինչ սադրիչ է, Ջասթին Բիբերի հետ նրա սիրավեպին, որն արդյունքում ընդամենը փիար որակեցին, հետեւում էր ամբողջ աշխարհը, իսկ Twitter-ում եւ Instagram-ում նրա գրառումները միշտ մարտահրավերի նման են հնչում («Այո՛, ես հղի եմ: Քենդալ Ջեներից»,- մի անգամ հայտարարել էր նա):

Անցյալ տարի Maxim-ի վարկանիշը գլխավորել էր բիսեքսուալ Ստելլա Մաքսվելը, 2013-ին՝ Մայլի Սայրուսը, 2010-ին՝ խուլիգան աղջնակի կերպարը փորձարկող Քեթի Փերին, իսկ 2007-ին՝ ամբողջ աշխարհի հետ կոնֆլիկտի մեջ մտած Լինդսի Լոհանը:



© NEWS.am STYLE