11:33 25 մայիսի, 2017Աստված իմ, Իրինա, ի՞նչ ես կորցրել Կաննում, Հայաստան այցելիր :)))
Ծննդաբերությունից երկու ամիս անց (մարտի վերջին Իրինան ընկերոջը՝ Բրեդլի Կուպերին դուստր պարգեւեց) մոդելը երեկ առաջին անգամ ներկայացավ հանրությանը՝ հայտնվելով Կաննի 70-րդ կինոփառատոնում:
Եվ, ահա, գեղեցկուհին կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտորնում։ Իրինան մասնակցել է Սոֆյա Կոպոլայի The Beguiled ֆիլմի պրեմիերային:

Իրինան ներկայացել է Balmain-ից զգեստով:




Ի դեպ, զգեստը ապրանքանիշի՝ 2017-2018 աշուն-ձմեռ հավաքածուից է:

The Beguiled ֆիլմում նկարահանվել են Կիրստեն Դանստը, Նիքոլ Քիդմանը, Քոլին Ֆարելը եւ Էլ Ֆանինգը, որոնք նույնպես Սոֆյայի հետ ներկայացել են պրեմիերային:

Նիքոլ Քիդման, Սոֆյա Կոպոլա, Կիրստեն Դանստ, Էլ Ֆանինգ

Քոլին Ֆարել

Նիկոլ Քիդման
Թոմաս Կուլինանի A Painted Devil գրքի վրա հիմնված սյուժեն զարգանում է աղջիկների համար փակ պանսիոնում, որտեղ երիտասարդ տղամարդ է հայտնվում՝ խաթարելով պանսիոնի հանգիստ կյանքը: Այդպիսով խորհրդավոր առանձնատունը դառնում է ճակատագրական փորձությունների գերին:
Ֆիլմը 1971-ին Դոնա Սիգելի «Խաբվածը» դասական կիոնկարի ռեմեյքն է:
Կարմիր գորգի վրա փայլել են նաեւ՝

Դաուտցեն Կրեզ

Դաուտցեն եւ Իրինա

Նիլամ Հիլ, Դաուտցեն Կրեզ, Balmain-ի դիզայներ Օլիվյե Ռուստեն, Լարա Սթոուն, Իրինա եւ Մարա Բորգես

Ժադ Ֆորե

Հեյլի Բոլդուին (Maxim-ի վարկածով՝ «Մոլորակի ամենասեքսուալ կին»)

Կիրստեն Դանստ

Էլ Ֆանինգ

Թոնի Գարն

Էլզա Հոսկ

Վենսան Կասելի սիրուհին՝ մոդել Թինա Կունակին

Իզաբել Գուլար
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Getty-ի, AP-ի, REX-ի, Shutterstock-ի